Մոդել՝ UV

Ուլտրամանուշակագույն զտիչ

Զտիչը նախատեսված է խմելու ջուրը ուլտրամանուշակագույն ճառագայթներով 99,9 %-ով մանրէազերծելու, ախտահանելու, սինթեզելու համար: Ճառագայթումը տեղի է ունենում որոշակի ժամանակով, որի ընթացքում միկրոօրգանիզմները կորցնում են իրենց վերարտադրվելու ունակությունը՝ ԴՆԹ-ի կառուցվածքի քայքայման պատճառով։ Ներսում տեղադրված է ուլտրամանուշակագույն լամպ՝ երկար օգտագործման ժամկետով և բարձր արդյունավետությամբ: Լամպի կյանքը 8000-9000 ժամ է (մոտավորապես 1տարի): Իր ծառայության ժամկետի ավարտից հետո լամպը դադարում է ուլտրամանուշակագույն լույս արտադրել
(կարող է շարունակել փայլել, բայց չի արտադրի ուլտրամանուշակագույն ճառագայթ):
Սարքի դիզայնն առանձնանում է իր կոմպակտությամբ, խնայողությամբ, տեղադրման հարմարավետությամբ, ջրի մաքրման այլ սարքերի հետ համատեղելիությամբ, շահագործման և սպասարկման հեշտությամբ:
Պատյանը պատրաստված է բարձրորակ չժանգոտվող պողպատից:

 

Զտիչի առանձնահատկություններն են.
Ջրի համը, հոտը և այլ հատկություներ չի փոփոոխվում
Ախտահանումը տեղի է ունենում վայրկյանների ընթացքում
Ուլտրամանուշակագույն ճառագայթնների չափից մեծ ազդեցությունը բացասական հետևանքներ չի թողնում