Ավտոմատացված սարքավորում՝ նախատեսված ապակե կամ պլաստիկե շշեր լվանալու համար:
Լայնորեն օգտագործվում է տարբեր արդյունաբերական ոլորտներում:
Սարքը ավտոմատ կերպով բռնում է շշերը, շրջում, պահում գլխիվայր, այնուհետև լվացող գլխիկները բարձրանում են և իրականացնում լվացում:
Ունի կառավարման համակարգ, որի միջոցով կարելի է կարգավորել որոշակի պարամետրեր: Սարքի շուրջբոլորը ապակեպատ պաշտպանիչ դռներ են, որոնք ապահովում են գործընթացի անվտանգությունը, անվնասությունը, շրջակայքի մաքրությունը և տեսանելիությունը: Ամբողջությամբ պատրաստված է բարձր դասի չժանգոտվող պողպատից:
| Լվացման գլխիկների քանակը | 4 |
| Էլեկտրական լարում | 1,5 ԿՎտ 220 Վ/380 Վ |
| Եզրագծային չափեր | 2000x1200x1900 մմ |
| Սարքի քաշ | 550 կգ |