Կիսաավտոմատացված սարքավորումը նախատեսված է գազավորված ըմպելիքները շշալցնելու և փակելու համար:
Շշալցնող և փակող չորս տեղանի սարքը կատարում է հինգ աշխատանքային գործողություն.
1.Շշալցում
Աշխատակիցը շիշը տեղադրում է շշալցման համար նախատեսված տեղում (ունի չորս շշալցման տեղ` երկու շշալցնող տեղերը շշալցնում են գազավորված ջուր, իսկ մյուս երկուսը` օշարակ) և կոճակի սեղմումով իրականացնում շշալցումը:
2.Փակում
Փակող սարքավորումը նախատեսված է պլաստիկ շշերը փակելու համար:
Աշխատակիցը արտադրանքով լցված շիշը և խցանը տեղադրում է սարքավորման մեջ: Ապա սեղմում ոտնակը, որի արդյունքում փակող գլխիկը իջնում է, և պտույտների միջոցով իրականացնում փակումը:
Ունի հեշտ կառավարման համակարգ, որի շնորհիվ կարգավորվում ու կառավարվում է հեղուկի շշալցման չափը և փակող սարքավորման արագությունն ու խցանի ամրությունը:
| Արտադրողականությունը | 500-700 շիշ/ժամում |
| Տարողունակությունը՝ | 0,33- 2լ |
| Հոսանքի հզորությունը | 0.4 ԿՎ |
| Էլեկտրական լարումը | 220 Վ\ 50-60 ՀՑ |
| Անհրաժեշտ ճնշումը | 4 բար |
| Նյութը | 304 մարկայի ներժ |