Հետադարձ օսմոսը պրոցես է, որը ճնշման միջոցով ստիպում է լուծիչին (սովորաբար ջրին) անցնել կիսաթափանցիկ մեմբրանի միջով: Այն կիրառվում է ծովի ջրից խմելու ջուր ստանալու, բժշկության համար գերմաքուր ջուր ստանալու, արդյունաբերության և այլ կարիքների համար: Հետադարձ օսմոսային համակարգերը ապահովում են ջրին արդյունավետ ֆիլտրացում։ Սա թերևս ամենամաքուր, ոչ քիմիական ձևով, առանց հոտ, համ և գույն ջուր ստանալու ձևն է։ Այս համակարգը կարող է հեռացնել ջրի մեջ լուծված նյութերի մինչև 97%-ը, օրգանական և անօրգանական միացությունների 98%-ը, բակտերիաների և վիրուսների ավելի քան 99%-ը:
ՕՍՄՈՍ ԿԱԶՄՈՒԹՅՈՒՆ.
• Նախաֆիլտր – նախնական զտումն իրականացվում է մեխանիկական զտիչով, որը կանխում է 5 միկրոնից մեծ մասնիկների մուտքը դեպի մեմբրանային թաղանթ:
• Մուտքի էլեկտրամագնիսական փական – տեղադրված է համակարգի մուտքի մոտ: Վերահսկում է ջրի մուտքը համակարգ:
• Պոմպ – մեծացնում է ջրի ճնշումը՝ ջուրը RO – մեմբրանային զտիչին մատակարարելու համար: Պոմպը աշխատում է միայն ջրամատակարարման ժամանակ, որի ճնշումը պետք է գերազանցի 1,5 ատմն:
• Մեմբրանային զտիչի պատյան – պատյանի ներսում տեղադրվում է մեմբրանային զտիչը։ Մեմբրանի երկու ծայրերը հերմետիկորեն փակված են կափարիչներով:
• RO մեմբրանային զտիչ – զտիչը ամբողջ համակարգի հիմնական բաղադրիչն է: Ծառայում է ջրի մաքրման համար: Ջուրը մեմբրանի բազմակի շերտային թաղանթներով, ապա ցանցային թաղաթներով (որոնց անցքերի տրամագիծը 200 անգամ փոքր է վիրուսիների չափից և 4000 անգամ փոքր բակտերիաների չափից) անցնում է՝ հեռացնելով մինչև 99,9% բոլոր աղտոտիչները, որոնք կարող են առկա լինել ջրում, ինչպիսիք են մանրէները, բակտերիաները, բակտերիալ կիստաները, կապարը, բարիումը, քրոմը, սնդիկը, նատրիումը, կադմիումը, ֆտորը, նիտրիտը, նիտրատը, սելենը, ֆոսֆորը, ֆոսֆատները, վեցավալենտ քրոմը և անօրգանական այլ միացությունները:
• Հոսքաչափեր – չափում են ներթափանցման և խտանյութի հոսքի ծավալները
• Մանոմետր – օգտագործվում է համակարգում ջրի ճնշումը չափելու համար
• Թվային հաղորդիչ – օգտագործվում է թափանցելիության հատուկ հաղորդունակությունը չափելու համար (իոնների ընդհանուր կոնցենտրացիան)
• Ցածր ճնշման սենսոր – պատասխանատու է պոմպի անջատման համար՝ ջրի բացակայության կամ ջրի անբավարար ճնշման դեպքում
• Բարձր ճնշման սենսոր – դադարեցնում կամ վերսկսում է ֆիլտրման գործընթացը
Ջրի ջերմաստիճանը | 5-45 °C |
Աշխատանքային ճնշումը | 1,5-6 բար |
© 2023 Technorom: Բոլոր իրավունքները պաշտպանված են: