Կիսաավտոմատացված չորս տեղանի սարքավորում՝ նախաատեսված գինու, օղու, վիսկիի, ջրի, հյութի, յուղի և այլ ոչ գազավորված հեղուկ արտադրանքներ (պլաստիկե կամ ապակե շշերում) շշալցնելու համար։
Սարքում առկա պոմպի և խողովակների միջոցով, արտադրանքը տեղափոխվում է սարքի կուտակային տարա (տարողունակությունը` 25լ) այնուհետև հավասարապես շշալցվում (չորս կամ երկու շարժական կարգավորելի գլխիկներով, որոնք կարգավորում են նաև շշալցման չափը):
Երբ շիշը լցվում է նախապես սահմանված չափով, արտադրանքի մնացորդը`ավտոմատ կերպով, ետ է վերադառնում կուտակային տարա, մինչև հաջորդ շշի տեղադրումը:
Սարքավորման կարգավորվող տակդիրը, հնարավորություն է տալիս հեշտությամբ օգտագործել տարբեր բարձրության շշեր (0,2լ-ից -2լ):
Արտադրողականությունը | 800-1000 շիշ\ժամում |
Տարողունակությունը | 0,2 – 2լ |
Էլեկտրական լարումը | 220Վ \ 50-60 ՀՑ |
Հոսանքի հզորությունը | 0,4 ԿՎ |
Նյութը | 304 մարկայի ներժ |
© 2023 Technorom: Բոլոր իրավունքները պաշտպանված են: