Մոդել՝ PAS-PEP/750

Շշալցնող և փակող սարք

Կիսաավտոմատացված սարքավորումը նախատեսված է գազավորված ըմպելիքները շշալցնելու և փակելու համար:

Շշալցնող և փակող չորս տեղանի սարքը կատարում է հինգ աշխատանքային գործողություն.

1.Շշալցում
Աշխատակիցը շիշը տեղադրում է շշալցման համար նախատեսված տեղում (ունի չորս շշալցման տեղ` երկու շշալցնող տեղերը շշալցնում են գազավորված ջուր, իսկ մյուս երկուսը` օշարակ) և կոճակի սեղմումով իրականացնում շշալցումը:
2.Փակում
Փակող սարքավորումը նախատեսված է պլաստիկ շշերը փակելու համար:
Աշխատակիցը արտադրանքով լցված շիշը և խցանը տեղադրում է սարքավորման մեջ: Ապա սեղմում ոտնակը, որի արդյունքում փակող գլխիկը իջնում է, և պտույտների միջոցով իրականացնում փակումը:
Ունի հեշտ կառավարման համակարգ, որի շնորհիվ կարգավորվում ու կառավարվում է հեղուկի շշալցման չափը և փակող սարքավորման արագությունն ու խցանի ամրությունը:

Արտադրողականությունը 500-700 շիշ/ժամում
Տարողունակությունը՝ 0,33- 2լ
Հոսանքի հզորությունը 0.4 ԿՎ
Էլեկտրական լարումը 220 Վ\ 50-60 ՀՑ
Անհրաժեշտ ճնշումը 4 բար
Նյութը 304 մարկայի ներժ